
Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծի ենթարկված, ծեծկռտուքի գործով տուժող Հարությունը Զաքարյանը այսօր ներկայացել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Իսկ Հարություն Զաքարյանի ցուցմունքի հետ կապված քննության շահերից ելնելով այլ մանրամասներ Քննչականա կոմիտեն չի ներկայացնում:
Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը մոտ մեկ ամիս է, ինչ Մոկսվայից վերադարձել է, որտեղ նա փորձում էր վերականգնել աչքի տեսողությունը, որ կորցրել է ծեծի ենթարկվելու հետևանքով: