Վան Գոգի նամակը վաճառվել է 280.000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Profiles in history աճուրդի տանը վաճառվել է Վինսենթ Վան Գոգի 1890 թ. Ամանորին՝ իր մահվանից յոթ ամիս առաջ գրված նամակը 280 հազ. դոլարով, այն դեպքում, երբ այն գնահատում էին 200 հազ. դոլար: Չորս էջից բաղկացած նամակը ուղղված է եղել ընկերներին՝ Ժոզե և Մարի Ժինոներին, ովքեր Առլ քաղաքում սրճարան ունեին, ուր նկարիչը սիրում էր այցելել իր կյանքի վերջին տարիներին: 
Այդ աճուրդի ժամանակ նաև վաճառվել է ամերիկացի միստիկ Էդգար Ալան Պոյի 80 հազ. դոլար արժողությամբ ամուսնական մատանին:




Լրահոս