Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքային կառույցի պատասխանատուների հետ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանի, քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանի, Վահան Բաբայանի եւ Վահե Էնֆիաջյանի հանդիպումը, որին հաջորդել է ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը։
Կենտրոնի տարածքային կառույցի ակտիվի հետ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները քննարկել են ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներ, կուսակցականներին է ներկայացվել կուսակցության ծրագրի տնտեսական բաժնում առաջարկվող մի շարք փոփոխություններ եւ լրացումներ,որը պիտի հաստատվի համագումարի կողմից։ Կենտրոնի ակտիվի հետ քննարկվել է նաեւ Կոնդի, Ֆիրդուսի եւ Բյուզանդի խնդիրները, որին ներկա են եղել նշյալ գոտիների շահառուներից։Այնուհետեւ տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են արդեն հրապարակված սահմանադրական փոփոխությունների դրույթները։
Վաղը ԲՀԿ ներկայացուցիչները կհանդիպեն Արագածոտնի մարզի ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվների հետ։