Ժառանգությունը հանրային ժողովի է հրավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ “Ժառանգություն” կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ “Արմենիա Մարիոթ”  հյուրանոցում: “Ժառանգություն” կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի “Ժառանգություն” կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով: Մուտքն ազատ է:




Լրահոս