«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին եւս վտանգ է սպառնում:
Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել եւ բերման են ենթարկել` «զակազի» գնալու ճանապարհին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: