Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական բանկիրն էր նրանց ստվերային ֆինանսական կայսրությունում. Դավիթ Ավետիսյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում, որը 2007-ի սեպտեմբերի թվագրությամբ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ներկայացված են այն ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հետ զրույցի մանրամասները: «Ժողովուրդ»-ի թարգմանությունից մասնավորապես հայտնի դարձավ, որ Ավետիսյանն ասել է, թե այդ օրերին դեռ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն է վարչապետի ամենաիրական թեկնածուն, քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անձնական բանկիրն է նրանց ստվերային ֆինանսական կայսրությունում:

Փոխնախարարը ամերիկացի դիվանագետին հավաստիացրել է, որ ինքն անհաշտ մոտեցում է ունեցել Տ. Սարգսյանի կոռուպցիոն գործունեության հանդեպ, եւ երբ իրեն առաջարկել են դրանում մասնակցություն ունենալ, ինքը հրաժարվել է, որից հետո էլ իրեն ՀՀ ԿԲ-ից տեղափոխել են ֆինանսների նախարարությունում աշխատելու: Ի դեպ, Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո` 2008-ին, Ավետիսյանը հրաժարական տվեց եւ մեկնեց ԱՄՆ: Այսօր այնտեղ է նաեւ Տ. Սարգսյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս