Ամենահարուստ պատգամավորը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը. ովքեր են ԱԺ-ի 14 դոլարային միլիոնատերերը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ–ական այս պատգամավորը կնոջ հետ միասին հայտարարագրել է շուրջ 36 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ 9.6 մլն դոլարով։

ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 2014–ը գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրել ներկայացրել են 127–ը։ Նրանց ընդհանուր դրամական միջոցների չափը կազմել է 62 միլիարդ դրամ, 66.3 միլիոն դոլար և 33.8 միլիոն եվրո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս