Ինչու է ցանկացած հնարավորություն Հայաստանում վերածվում մարտահրավերի. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Իրանի և վեցյակի միջև ձեռք բերված իրավամբ պատմական համաձայնությունը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Վերջին երկու օրերին այս միտքն արդարացիորեն հնչում է գրեթե բոլորի կողմից։

Եթե Հայաստանը կարողանա Իրանի հետ հարաբերություններում ինքնիշխան լինել, կամ որ նույնն է, եթե Հայաստանը կարողանա Իրանի հետ հարաբերությունները կառուցել առաջին հերթին Հայաստանի, և ոչ թե Ռուսաստանի շահերից ելնելով։ Ընդհանրապես, չնայած Հայստանում առկա տասնյակ հիմնախնդիրներին, Հայաստանի ամենամեծ խնդիրն իրականում ինքնիշխանությունն է, մնացած բոլոր խնդիրները, լայն իմաստով, ածանցվում են ինքնիշխանությունից, ավելի ապրզ՝ դրա բացակայությունից։ Ու հենց ինքնիշխանության բացակայությունը կամ թուլությունն է պատճառը, որ ցանկացած հանարավորություն Հայաստանի համար կարող է վերածվել մարտահրավերի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս