Քրեական հեղինակություն Չուգունը սպանությունից առաջ ծեծկռտուքի մեջ է ընկել երկու տղաների հետ. նոր հանգամանքներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Քանաքեռ-Զեյթունի Տիգրանյան 5 հասցեում սպանված քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` Չուգունի սպանության գործից «ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Արթուր Հովհաննիսյանի հայրը` Գեւորգ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իր որդին թշնամիներ է ունեցել, եւ ինքն ում է կասկածում որդու սպանության համար, ասաց. «Մի ուզող ունես, հազար չուզող, չգիտեք՝ մեր հայ ազգի նախանձությունը: Մարդը չի կարող միշտ միայն իր լավը ուզողներ ունենալ: Ես առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սպասում եմ քննիչների աշխատանքին, տեսնեմ, թե ինչ կպարզեն: Միայն կարող եմ ասել, որ նա ընենց թագավոր տղա էր…»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սպանված Արթուր Հովհաննիսյանը միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ չէ, որ հակասություններ է ունեցել: Օրեր առաջ երկու այլ տղաների հետ եւս վիճաբանության է բռնվել, նույնիսկ լուրեր կան, որ գործը ծեծկռտուքին է հասել: Իսկ թե որքանով այդ հակասությունները կապ ունեն սպանության հետ, ցույց կտան ժամանակը եւ քննության արդյունքները:

Մեր տվյալներով՝ չի բացառվում նաեւ, որ Արթուր Հովհաննիսյանի  սպանությունը  կապված լինի մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ: Բանն այն, որ երբ սպանվեց Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, թե նա «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության, եւ հենց այդ հանդիպումից հետո էլ հնչել էին կրակոցները: Պարզվում է՝ Արթուր Հովհաննսիյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս