Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Ապարանում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Լրահոս