
Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը ճանաչվել է Եվրոպայի մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստ: Վարկանիշը կազմել է France Footbal-ը:
Ըստ այդ վարկանիշի` հոլանդացի ֆուտբոլիստը 2020-ին դառնալու է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղը: Ցուցակում երկրորդ տեղը գրավել է ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը: