Ռուս ձեռնարկատեր Գերման Ստերլիգովը Մոսկվա է մեկնել: Այս մասին հայտնում է Вести-ին:
«Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ես ընտանիքիս հուսալի վայրում եմ թաքցրել, իսկ ես ժամանել եմ տեսնելու՝ ամեն ինչ նորմալ է: Հուսով եմ, որ այո: Մենք ցանկանում ենք ապրել Ռուսաստանում, որովհետև մենք ռուս ենք, ու մեզ այստեղ դուր է գալիս: Վերջին շրջանում Ռուսաստանում շատ է հեշտացել գյուղացիությամբ զբաղվելը. ոչ ոք չի խանգարում. թե շրջանային, թե՛ մարզային իշխանությունները միայն օգնում են»,- ասել է Ստերլիգովը:
Ստերլիգովը ՌԴ մայրաքաղաքում ծրագրավորում է մի քանի հանդիպումներ անցկացնել, որոնց արդյունքում էլ որոշում կընդունի վերադառնալ Ռուսաստան, թե` ոչ: