
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում ամառային հանգիստը վայելող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երեխաներին տեսակցելու է այցելել վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Վարչական շրջանի ղեկավարը զրուցել է նաև սիրիահայ ընտանիքների թվով 25 երեխաների հետ, ովքեր հավաստիացրել են, որ ստեղծված են բազմաբովանդակ հանգիստ անցկացնելու բոլոր պայմանները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք: