ՆԱՏՕ-ն վերջին տասնամյակի ամենալայնածավալ զորավարժությունները կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 30 երկրից 36 հազար զինծառայողներ կմասնակցեն այս տարի ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բացահայտել են 2002 թ. խոշորագույն մանևրների մանրամասները, որոնք այս աշնանը կանցկացնի դաշինքը: Trident Juncture խորագրով անցկացվող զորավարժությունները ծրագրվել են մի քանի տարիների ընթացքում: Դրանք կանցկացվեն Իտալիայի, Իսպանիայի ու Պորտուգալիայի  հարակից ջրային ու օդային տարածքներում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մանևրներն ուղղված են անվտանգության նոր սպառնալիքներին պատասխանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը ստուգելուն:




Լրահոս