«Յուքոմ» եւ «Օրանժ-Արմենիա» ընկերությունները կմիավորվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» եւ «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել: Նման գործարքի հնարավորություն մենք փորձել էինք պարզել «Օրանժ-Արմենիա» ընկերությունից, եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Գայանե Իգիթյանը խնդրել էր հարցերն ուղղել գրավոր, ինչն էլ մենք արել էինք:

Սակայն «Յուքոմ» ընկերության հետ միավորվելու հնարավորության վերաբերյալ հարցին «Օրանժից» այդպես էլ չպատասխանեցին: Մեզ ուղարկված պատասխանում անդրադարձ է արվել միայն մեր երկրորդ հարցին, որը վերաբերում է այն բանին, թե վերջին շրջանում ընկերությունում ինչ կրճատումներ են ընթանում:

«Օրանժից» միայն պատասխանել են. «Ներկայիս պահին «Օրանժ-Արմենիա» ընկերության աշխատանքին ուղղակիորեն ներգրավված է շուրջ 500 աշխատակից: Թափուր աշխատատեղերի համալրման գործընթացն ընթանում է սովորականի համաձայն՝ ընկերության կարիքներին համապատասխան. թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում»:




Լրահոս