Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է ESPY մրցանակի` որպես ESPN վարկածով 2015թ. լավագույն արտասահմանցի մարզիկ:
28-ամյա արգենտինացին ձայներով առաջ է անցել թենիսիստ Նովակ Ջոկովիչից, օդաչու Լյուիս Հեմիլտոնից, գոլֆիստ Լիդիա Կոյից: Իսկ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: