
Հուլիսի 15-ին Նախիջևանի զորամասերից մեկում արևային հարվածի արդյունքում զոհվել է շարքային Իման Իմանովը, ով զինվորական ծառայության է անցել 2014 թ. հոկտեմբերին: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավատ» թերթը:
25-ամյա Ի. Իմանովը Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանող է եղել:
Հավելենք, որ անոմալ շոգերի պատճառով Ադրբեջանի բանակում հատուկ ռեժիմ է մտցվել, որի մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: