Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով ընկել է Ստալինյան ջրանցքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 00:30-ի սահմաններում, Նոր Խարբերդ 7-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Կարեն Ղազարյանը, վարելով “Վազ 21703” մակնիշի Տ 8108 համարանիշի ավտոմեքենան, Խարբերդ գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Ստալինյան կոչվող ջրանցքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի, տեսուչ Դավիթ Արշակյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերվեց ջրատարից: Այն պատկանում է “Լադա” տաքսի սերվիսին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս