Սասուն Միքայելյանը այսօրվա իրավիճակից չի հուսահատվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սասուն” ջոկատի հրամանատար, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ Հայաստանի վիճակը ծանր է, բայց ինքը դրանից հուսահատվողը չէ: “Ես այսօրվա մեր երկիրը համեմատում եմ նրա հետ, որ մեկի բարեկամը հիվանդանում է, ասում են դե կլավանա էլի, հետո ասում են շատ վատ ա, մի երկու հոգի էթում, տենում են, հետո ասում են մահամերձ ա, կմահանա, բոլորը հավաքվում են, որ փրկեն ու չեն կարում փրկեն: Հիմա մեր երկիրն այսօր այդ հիվանդության մեջ է”,- “Հանրապետություն” կուսակցության՝ այսօր կայացած համագումարից հետ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ ինքը անպայման տարեվերջին իր խոսքը կասի եւ կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին: Ի պատասխան հարցին, թե սպասելի էր ՀԱԿ-ի նման վախճանը, թեւերի բաժանվելը, Սասուն Միքայելյանը ասաց.”Ի՞նչ վախճան: Թեւերը նշանակություն չունի, կարեւորը կարողանան մի հարցի շուրջ համախմբվել: եթե աշխարհի վերջն է, ուրեմն ամեն ինչի սպասեքե: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր չառաջադրմանը, ապա ՀԱԿ անդամը հանդիմանեց` ասելով, թե “ինչ եք իմանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, երբ հայտարարի, այդ ժամանակ էլ կխոսենք”:
  
Տեսանյութը` news .am-ի




Լրահոս