ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նա տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնությունից հետո ես ազգանունս փոխել եմ եւ հիմա կրում եմ ամուսնուս ազգանունը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունս: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է արդյոք փոխել ազգանունը նաեւ վկայականում, եւ արդյո՞ք դրա համար պետք է վճարել նույնքան, որքան նոր վկայական ստանալու համար:

Արփինե Մանուկյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս պարզ ներկայացված է, մնում է, որ մեզ դիմած քաղաքացին վերցնի պահանջվող բոլոր փաստաթղթերը, ներկայանա կադաստրի սպասարկման գրասենյակ եւ իրականացնի ազգանվան գրառման փոփոխություն:




Լրահոս