Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի 2011/2012 մրցաշրջանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին Երեւանի “Շահումյան” թիմի ֆուտբոլիստներին: Արծաթե մեդալներին արժանացան Հրազդանի “Հրազդան”, իսկ բրոնզե մեդալներին՝ Գյումրիի “Գյումրի” թիմերի ֆուտբոլիստները:
Առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակ՝ խաղակոշիկը հանձնվեց “Հրազդան” թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանին: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց Երեւանի “Շահումյան” թիմի խաղացող Գրիգոր Կապուկրանյանին: