Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11.00-ի սահմաններում, սուպերմարկետներից մեկում, հաճախորդների համար նախատեսված պահարանից, գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 1961 թ. ծնված Վարդուշ Ս.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաև մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ այս գողությունը ևս կատարել է Վարդուշ Ս.-ն: Գողոնն առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է: