Gellup International-ը հայկական սննդի շուկայում ուսումնասիրություն է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Տարվա ապրանք” ՍՊԸ-ի նախաձեռնությամբ, “Անվտանգ մթերքների փառատոն” խորագրի շրջանակում, Gellup International ասոցիացիան նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 7-ը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Հայաստանի տարբեր բնակավայրերի 1067 ընտանիքներում՝ “Նշել լավագույն արտադրողին” հարցաթերթիկով:
 
Հարցման նպատակն է հանրությանը ներկայացնել` արդյո՞ք առաջատար ընկերություններն իրականում արտադրում են անվտանգ սնունդ, թե՞ ոչ: Հարցվածների ամփոփ արդյունքներով առաջատար համարվող ընկերությունների մթերքների նմուշներն ուղարկվել են Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչություն, որտեղ դրանք ենթարկել են փորձաքննության`պարզելու, թե որ առաջատար ընկերության արտադրանքը որքանով է համապատասխանում սննդի անվտանգության սահմանված չափանիշներին: Ընկերությունից նաև հայտնում են, որ լաբորատոր փորձաքննություն անցել են ոչ միայն առաջատար ընկերությունները` այլև այն արտադրողներների մթերքները, որոնք փորձաքննություն անցնելու ցանկությամբ դիմել են “Տարվա ապրանք” ՍՊԸ-ին:
Ըստ Gellup International-ի հարցման արդյունքների՝ առաջատար են համարվել հետևյալ ընկերությունների արտադրանքները.
“Բարի սամարացի” երշիկեղեն 35 %
“Գրանդ Քենդի” շոկոլադ 36,6 %
“Գյումրի” գարեջուր 26,2 %
“Ջերմուկ” 35 %
“Պռոշյանի կոնյակի գործարան” 30,8 %
“Վեդի ալկո” 58,5 %
“Նոյ” 23,9 %
“Զալատայա սեմիչկա” 41,2 %
“Աշտարակ կաթ” 36,5 %
“Լուսակերտի թռչնաֆաբրիկա” ձու 28,4 %
Նշված ապրանքները նաև լաբորատոր փորձաքննության արդյունքում են համապատասխանել սննդի անվտանգության չափանիշներին:
Gellup International ասոցիացիայի հարցման արդյունքներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած, նաև լաբորատոր փորձաքննություն անցած ապրանքներն են “Ավշար պրոդ” ընկերության պահածոները և “Բջնի” հանքային ջուրը:
Իսկ այն ընկերությունները, որոնք ըստ հարցվածների առաջատար չեն, բայց դիմել են լաբորատոր փորձաքննություն անցնելու և համապատասխանել են անվտանգության չափանիշներին, հետևյալն են. “Արցախ ալկո” ընկերությունը, Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան՝ “Հավիցա” ապրանքանիշով, “Զովք” ընկերությունը՝ “Մազզա” հյութերով, “Մինի բասկոնիա” ընկերությունը`”Լյուտիկ” ապրանքանիշով և “Դուստր Մելանիա” ընկերության պանիրը:
“Տարվա ապրանք” ՍՊԸ-ի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու և եռամսյակը մեկ լաբորատոր փորձաքննության կենթարկվեն մյուս բոլոր ընկերությունների արտադրանքը:
 
Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից:




Լրահոս