Գորիս ՔԿՀ աշխատակցին հեռացրել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արդարադատության նախարարի հրամանով, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ՀՀ ԱՆ “Գորիս” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վիգեն Վաչագանի Ադունցի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը. 2012 թվականի դեկտեմբերի 19-ից նա ազատվել է քրեակատարողական ծառայությունից։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության “Գորիս” քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի միջնորդությունը:




Լրահոս