
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի դահլիճում արտախմբակցային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը ձեռնամարտի է բռնվել «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցությունից ժողովրդական պատգամավորի հետ, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան:
Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների մասին օրինագիծը Ուկրաինայի Սահմանադրական դատարան ուղարկելուն կողմ քվերակելուց հետո Պարասյուկը ծեծկռտուք է սարքել:
«Մի՞թե ձեզ ձեր ծնողները չեն սովորեցրել, որ կռվելը լավ չի… Խնդրում եմ, խնդրում եմ դադարեցրեք ծեծկռտուքը»,- ասել է Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբիյը: