
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, իսկ 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում ՝
Հուլիսի 17-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: