
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Շերդան Շաքիրին մոտ է գերմանական «Շալկե-04» տեղափոխվելուն, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի տվյալներով, իտալական ակումբը գերմանական ակումբի հետ բանակցությունների ժամանակ մի քանի զիջումների է գնացել: Եթե նախկինում իտալացիները շվեյցարացի ֆուտբոլիստի համար պահանջում էին 17 մլն եվրո, ապա հիմա պատրաստ են բաժանվել նրանից նույնիսկ 15 մլն եվրոյի դիմաց:
Այս պահի դրությամբ Շաքիրիին մնում է գերմանական ակումբի հետ համաձայնեցնել իր անձնական պայմանագրի պայմանները: Ավելի վաղ «Շալկե-04»-ի սպորտային տնօրեն Հորստ Հելդտը հաստատել էր, որ իր ակումբը հետաքրքրված է նշված ֆուտբոլիստի ծառայություններով: