Սահմանային իրադրությունը վերահսկելի է, իսկ կրակոցների թիվը բավականին նվազել է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինված ուժերի բոլոր զորամասերի հրամանատարներն իրենց ենթակաների հետ ամեն ինչ անում են, որ իրադրությունը չլարվի», – նշեց նա:
Պաշտպանության նախարարը հավելեց, որ այսօր ծառայությունն ավելի անվտանգ է դարձել և ավելի խելացի կերպով է իրականացվում: «Շփման գծում մեր տղաները հաստատակամ են: Մերթընդմերթ կրակոցներ են լինում: Սակայն եթե դրանք նշանացուցված են, համարժեք պատասխան են ստանում, հակառակ պարագայում՝ ոչ»,- հավելեց նա:
Սերյան Օհանյանը նաև անդրադարձավ զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին:
«Զինատեսակներն ընտրված են, ճշգրտումներ կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- հավելեց Օհանյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում