
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը դեռեւս մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մարուքյաններ» ընկերության հետ` մեկ բիզնես եւ երկու էկոնոմ կարգի ավիատոմսեր գնելու համար:
Ըստ պայմանագրի՝ Երեւան-Մոսկվա-Աստանա ուղղությամբ վերը նշված երեք տոմսերի համար պետբյուջեից վճարել 1 մլն 528 հազար 968 դրամ: Բնականաբար, բիզնես կարգի մեկ տոմսի գինը կազմել է էկոնոմի երկու տոմսի արժեքը:
Հիշեցնենք, որ խոսքը մի նախարարության մասին է, որը վերջերս ստեղծվեց, բայց այդպես էլ մնում է չհիմնավորված եւ անհասկանալի, թե ինչու: