
ՀՀԿ խորհրդի անդամներից շատերը նիստի ավարտից հետո չէին ցանկանում խոսել լրագրողների հետ և հայտնել իրենց տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին:
Լավագույն դեպքում հաջողվում էր նրանցից որևէ կարճ պատասխան ստանալ: Այդպես եղավ նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեպքում: Պատասխանելով հարցին` կո՞ղմ եք խորհրդարանական կառավարման համակարգին, մարզպետը նշեց.
«Իհարկե, կողմնակից ենք»: Սուրիկ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի և հեռացավ: