Գորիկ Հակոբյանն «ապտակեց» Հովիկ Աբրահամյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն իր նախաձեռնությամբ խոսք խնդրեց եւ քննարկվող խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտեց, այն էլ ինչ կարծիք: Տարավ, բերեց ու անկեղծանալով՝ նկատեց, որ մարդիկ «իշխանություններին չեն վստահում», իսկ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշեց   նաիրիտցիների խնդրի վերաբերյալ իր կարծիքն արտահայել՝ ասելով. «Երեկ հավաքվածների թիվը մոտ 500 էր… Միակ առաջարկությունը սա է, որ ուզում ենք փողը ստանանք միանգամից, բոլորով: Ինչի՞ համար?մտածում են, որ դուք կվճարեք ինչ-որ N թվով մարդկանց, եւ փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»:

Նկատենք, որ ԱԱԾ տնօրենն այն պաշտոնյաներից է, որը Կառավարության նիստերին երբեւէ չի արտահայտվում, այն էլ իր նախաձեռնությամբ: Իհարկե, լավ կլիներ, որ ՀՀ վարչապետը եւ Կառավարության մյուս անդամներն ականջալուր լինեին Գորիկ Հակոբյանի խոսքերին, բայց, դե, նման հեռանկարն իրատեսական չէ՝ հաշվի առնելով իշխանական բուրգում առկա անտարբերությունը հայ հասարակության հոգսերի նկատմամբ: Ընդ որում, նույն ԱԱԾ-ն եւս իշխանության մաս է, ու Հայաստանում ձեւավորված անվստահության մթնոլորտի առյուծի բաժինն էլ այս կառույցինն է: Բայց քանի որ տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական խնդրի մասին էր, ինչի միանձնյա պատասխանատուն Կառավարությունն է` վարչապետի գլխավորությամբ, ուստի Գորիկ Հակոբյանը փորձն օգտագործեց իր ղեկավարած ոլորտի հետ կապ չունեցող խնդրի առիթով փաստացի «ապտակել» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում”




Լրահոս