Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից մեկը պատմում է 2006թ. սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի մասին: Դեսպանը, զրույցի հիմնական թեման ամփոփելուց հետո, Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված մի պատմության վրա է ուշադրություն հրավիրել: Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանին պատմել է, որ հայ լրագրողներից մեկի հետ հեռախոսային զրույց է ունեցել, որն իր մասին «անհիմն» մեղադրանքներ է հրապարակած եղել:

Սերժ Սարգսյանը հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս պիտի ինքը վարվեր իր բարի համբավն այդօրինակ կերպով ոտնահարողի հետ: Նա ասել է, որ ինքը կարող էր հաստավիզներ ուղարկել լրագրողի տուն ու պատժել նրան, բայց նման բան չի արել, քանի որ դա բոլոր սահմաններից դուրս կլիներ: Սերժ Սարգսյանը չի էլ նկատել, որ այդպիսով ինքը դեսպանին փաստել է, որ հաստավիզների բանդա է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Հետաքրքիր է՝ հիմա ինչո՞վ են զբաղված այդ բանդիտները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս