Զարմանում եմ, որ էդ տղուն սարքում եք քրեական հեղինակություն. Աբրահամ Մանուկյանը` Չուգունի` իր որդու անվան հետ կապվող սպանության մասին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oրերս իր շենքի μակում քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանությունը հրապարակային վարկածներից մեկով կապվում է ԱԺ պատգամավոր Աμրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի անվան հետ: Այն μացատրությամμ, թե երիտասարդներն օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել:

Շրջանառվող այն վարկածը, որ հնարավոր է քրեական հեղինակության սպանության հետ կապ ունենա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին, պատգամավորը մեզ հետ զրույցում «աբսուրդ» համարեց, բայց նաեւ ցույց տալով, որ բավականին լավ տեղեկացված է հանցաշխարհից: Համենայնդեպս, որ՝ սպանված Արթուրը, ըստ նրա. «Էդքան էլ մեծ հեղինակություն չի»:

– Զարմանում եմ, որ էդ տղուն սարքում եք հանցագործ, քրեական հեղինակություն:

– Բա քրեական հեղինակություն
չի՞:

– Էդքան մեծ քրեական հեղինակություն էլ չի, երիտասարդ 35 տարեկան տղա էր, ի՞նչ քրեական հեղինակություն. ճիշտ չի էդ, էլի:

– Հեղինակություն է, թե՝ ոչ, այս դեպքում էականը դա չէ: Արթուր Հովհաննիսյանին սպանել են, եւ այդ սպանությունը կապում են նաեւ Ձեր որդու հետ:

– Դա իրականությունից հեռու բան է, անիմաստ խոսակցություն, եղա՞վ: Ու, ընդհանրապես, Արթուրը իմ մեծ տղայի սանիկն էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս