«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործություններից մեկն էլ Երեւանի Մալաթիա-Սեμաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող μնակարանում ռուսաստանաμնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի (Ազովի Համո) սպանությունն էր: Դեպքն իր վրա ուշադրություն հրավիրեց այն առումով, որ մեծահարուստ գործարարի համարում ունեցող Հ. Ասատրյանը միաժամանակ ուներ բավականին ծանրակշիռ կապեր ոչ միայն ռուսաստանյան եւ հայաստանյան իշխանական եւ օլիգարխիկ շրջանակների հետ, այլեւ համարվում էր, որ քրեական աշխարհում եւս «յուրային» է՝ հեղինակություն ունեցող անձնավորություն: Թեեւ այս պահին վարկածների եւ մեղադրվողների պակաս չկա, սակայն այս սպանության հետքերը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, դեռ իրենց զգացնել կտան: Համենայնդեպս, որ անկախ եղած բոլոր վարկած-մեղադրյալներից, քրեական հետքն ամենեւին էլ չպետք է բացառել:
Նշենք նաեւ, որ Հ. Ասատրյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից էր: Եվ ահա գյուղապետ Մհեր Մարտոյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Համլետը ՌԴ-ում` մասնավորպես Ռոստով քաղաքում մեծ հեղինակություն էր վայելում, նրան ճանաչում եւ իր խոսքը հարգում էին Ռուսաստանի գործարար-քաղաքական շրջանակներում: Հաճախ էր Հայաստան գալիս` տարին երկու-երեք անգամ: Չնայած ասում են, թե այս անգամ եկել էր հարսանիքի մասնակցելու, բայց գյուղի իր եղբայրները պատմել են, որ Համլետը եկել էր, որ Հայաստանում մի քանի օր մնա, հետո գնա
Դուբայ: Նա տարիներ է, ինչ դուրս է եկել գյուղից եւ կարճ ժամանակում նա մեծ հաջողությունների էր հասել Ռուսաստանում: Չնայած Հայաստան ժամանելիս` հազարից մեկ էր գյուղ գալիս, բայց եթե կարիքը լինում էր, դիմում էին իրեն, օգնում էր գյուղացիներին: Թե չէ, ընդհանուր առմամμ, Հայաստանում հիմնականում քաղաքում էր լինում:
– Գյուղում հարազատներ ունե՞ր:
– Հա, իհարկե: Իրենք հինգ եղբայր են, երկուսն ապրում են գյուղում, մեկը իր հետ Ռոստովում է, մյուսն էլ՝ Երեւանում: Դեպքի մասին իմանալուց հետո գյուղի ախպերները ընտանիքներով գնացել են Ռոստով, ինչքան որ հետաքրքրվել եմ, հարազատներն ասում են, որ իրենց համար անակնկալ էր Համլետի հետ կատարվածը, որովհետեւ նա, իր հարազատների՝ եղբայրների ասելով, թշնամիներ չուներ, բոլորի նեղին հասնում էր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: