«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ փաստաբանի աշխատանքը ոչ միայն դյութել է դատավորներին, դատախազներին, քննիչներին, այլեւ նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին: Մեր տեղեկություններով, Փաստաբանական դպրոցի դասընթացներին է մասնակցում Ազգային անվտանգության ծառայության քննիչ Արմեն Թեւանյանը: Նրա մասին փաստաբաններն ասում են՝ գրագետ, խելացի քննիչ է: «Դե, մեր գործն ամենալավն է, դրա համար բոլորը՝ դատախազներ, դատավորներ, քննիչներ, ուզում են փաստաբան դառնալ, եթե լավ մասնագետ ես, փողը կա, ոչ մեկից էլ կախված չես»,- ասում են փաստաբանները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: