
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի «Քիմպրոմում» կուտակված աշխատավարձերի պարտքի մարման խնդիրը գնալով սրվում է։ Աշխատակիցներին ունեցած աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 180 մլն դրամ, որը հայթայթելու աղբյուրներ չեն երևում։ Ինչպես հաղորդում է Banks.am-ը, տևական ժամանակ չաշխատող «Քիմպրոմի» աշխատակիցները մտադիր են սպասել մինչև հուլիսի 18-ը։ Թե ինչ քայլեր կձեռնարկեն դրանից հետո, հայտնի չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։