Նոր Սահմանադրության հեղինակների մոտ մի բան այն չէ, և առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագծին որքան ծանոթանում ենք, այնքան ամրապնդվում է կարծիքը, որ հեղինակների հետ մի բան այն չէ, եւ առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը: Ում մտքով կանցներ, որ օրերից մի օր իրենց իրավաբան եւ սահմանադրագետ համարող մասնագետների խումբը կառաջարկի Սահմանադրության տեքստում սպանությունն արդարացնող ձեւակերպում ներառել: Ինչպե՞ս, բացատրենք. նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում բառացի գրված է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:

Մինչդեռ գործող Սահմանադրության մեջ այսպես է ձեւակերպված. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Ու եթե գործող Սահմանադրությունում լիներ նոր նախագծում առկա ձեւակերպումը, ապա 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո կարող էին ասել, որ 10 մարդու սպանությունը «բացարձակապես անհրաժեշտ է» եղել: Մնում է հարցադրել, թե ի՞նչ զարգացումների է պատրաստվում ռեժիմը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս