«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան փոշմանել է, որ հեռացել է Մադրիդի «Ռեալ»-ից: ABC-ի տվյալներով, 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ մադրիդյան ակումբ:
Դի Մարիան կարծում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իրեն չի գնահատում: Ընդգծվում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է մրցաշրջանի վերջում իրեն տրվող խաղաժամանակից: Ավելի վաղ նշվում էր, որ Դի Մարիան կարող է տեղափոխվել ՊՍԺ: