Թուրքիայում մոտ օրերս կարող է կայանալ «օրենքով գողերի» խոշոր հավաք: Ենթադրվում է, որ հավաքին կմասնակցի ավելի քան 100 «օրենքով գող»:
Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմիններում սեփական աղբյուրը, Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյը) ծրագրել էր 2015 թ ամռանը շուրջ 300 «գողականների» մասնակցությամբ լայնամասշտաբ հավաք անցկացնել Մոսկվայի շրջանում:
Սակայն ռուս ոստիկանները քրեականին բացատրել են, որ թույլ չեն տա նրանց հավաքվել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Մերձմոսկվայում, ո՛չ ՌԴ տարածքի այլ վայրում:
Այդ ժամանակ «օրենքով գող» Գելա Կարդավան (Գելա) իրավիճակն իր ձեռքը վերցրեց ու հայտարարեց, որ մի շարք ազդեցիկ «գողերի» հետ մասշտաբային հավաք կանցկացնի Թուրքիայում: