Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետևից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը`դրսևորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկայացուցիչների` լրագրողների հանդեպ: “Ջրաշխարհ”-ի, “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի, “Արաքս” թռչնաֆաբրիկայի, “Վալենսիա” համալիրի, “Ակվատեկ”-ի, “10-ից 10” հրաձգարանի, “Կլայկ”, “M&Տ” կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող “Գեղամա” հանգստի գոտու, “Վիլլաշին” շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, “Ժողովուրդ” օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է “պրաստիտուտկա”` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան: “Դե գրի՛, ազիզ ջան, գրի՛, ցավդ տանեմ, Ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես”,-իր մեջ կուտակված հակասական զգացմունքները պոռթկացրել է ձվերի Խաչիկը: Եթե “պրաստիտուտկաների” մասնագետ այս պարոնը մի պահ շփոթել է, թե ինքն ում հետ է խոսում, ապա մենք, 10 օր հրապարակային ներողության սպասելուց հետո, նրան կհիշեցնենք`դատարանում:
Ժողովուրդ օրաթերթը Խաչիկ Խաչատրյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ