
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.49–ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 7 ավտոմեքենա: