Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի պետի անունը հայտնի է. երեկ ՀՀԿ-ն որոշումը կայացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:

Հայաստանի իշխանական վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե ով է լինելու սահմանադրական փոփոխությունների կազմակերպչական շտաբի պետը:

Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, սահմանադրական բարեփոխումների հարցով անցկացվելիք հանրաքվեի շտաբի պետը լինելու է գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նկատենք, որ դեպքերի նման զարգացումը շատ կարևոր է  Հ. Աբրահամյանի համար` նկատի ունենալով սահմանադրական փոփոխություններին հաջորդող նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է գլխավորելու շտաբը կամ որևէ երրորդ անձ, սակայն ընտրությունը կանգնեց Հովիկ Աբրահամյանի վրա:




Լրահոս