Նոր Սահմանադրությամբ զինված ուժերի հրամանատարին կնշանակի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանն այսօր ներկայացնում են Սահմանադրության 1-7 գլուխների նախնական տարբերակը: Ըստ շրջանառության մեջ դրված նախնական տարբերակի` պատերազմի ժամանակ զինված ուժերի ղեկավարումը ստանձնում է կառավարությունը:

Նշելով այդ մասին` Վարդան Պողոսյանը հավելեց. «Այդ դեպքում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունն անցնում է վարչապետին, և վարչապետն իրավունք ունի նշանակելու զինված ուժերի հրամանատար»: Պողոսյանի խոսքով, պատերազմական գործողությունների ժամանակ վարչապետը չի կարող կոմպետենտ լինել և այդ հարցերը կկարգավորի հենց զինված ուժերի հրամանատարը:

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությամբ, Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը վարչապետի առաջարկությամբ նշանակվում է ՀՀ նախագահի կողմից:




Լրահոս