
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետում մեծ հերթեր են գոյացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Համաձայն տեղեկության՝ անցակետում մի քանի հազար մարդ է հավաքվել, ովքեր չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը:
Վրացական կողմը հերթերի առաջացումը բացատրում է սահմանապահների անձնակազմի փոփոխությամբ և Վրաստան մուտք գործել ցանկացող մարդկանց մեծ հոսքով: