Քիչ առաջ Հանրապետության հրապարակում շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների` «Opel» մակնիշի մեքենան բախվել է «Nissan» 003 LU 01 մակնիշի մեքենային, որում գտնվում էր Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան: «Opel»-ին էլ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Տուժածներ չկան: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: