ՊԵԿ խոշոր հարկատուների բաժնի պետի տնից գողացել են ոսկյա զարդեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ իրացնելով պարզել են, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի Ղափանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Հռիփսիմե Հարությունյանը այս տարվա օգոստոսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում աղախնի աշխատանքներ է կատարել Մուրացան փողոցի բնակիչ, 38-ամյա Արման Հակոբյանի տանը, որտեղից էլ կատարել է գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղախինը գողացել է ոսկյա մատանի, մեկ զույգ ոսկյա ականջող: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Հակոբյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում որպես խոշոր հարկատուների սպասարկման բաժնի պետ: Կատարված գողության մասին խոշոր հարկատուների բաժնի պետը ոստիկանություն չի դիմել հավանաբար մտածելով, որ գողոնն այդքան էլ խոշոր չի: Ըստ ֆոտոլրագրողի, գողացված ոսկեղենը գնահատվում է 280 հազար դրամ: 
Ի դեպ, Հ. Հարությունյանի կողմից կատարված մեկ այլ գողության մասին Shamhsyan .com-ը տեղեկացրել էր: Հ. Հարությունյանը, ով զբաղվում է բնակարանների մաքրությամբ, այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքներ է կատարել Նորք-Մարաշ 7-րդ փողոցի տներից մեկում, որտեղից էլ գողացել է 1.100 ԱՄՆ դոլար և 9000 դրամ: Ֆոտոլրագրողը տեղեկացրել էր, որ նշված տունը պատկանում է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների սպասարկման օպերատիվ բաժնի գլխավոր օպերլիազոր 38-ամյա Արման Մարգարյանին: Վերջինս նույնպես կատարվածի մասին նախկինում չի հայտնել իրավապահ մարմիններին: Հ. Հարությունյանը նրա տանը նույնպես աշխատել է որպես աղախին: 




Լրահոս