
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց: Գործարանի բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա դրությամբ իրենց առաջարկված պայմանագիրը ստորագրել են մոտ 400 նաիրիտցի:
«Կարծում եմ` այսօր երեկոյան պատրաստ կլինեն ամբողջական ցուցակները և յուրաքանչյուր արտադրամասի ղեկավար իր աշխատակիցներին տեղյակ կպահի: Արդեն 7 օր հետո բոլորը ստորագրած կլինեն և կսկսվի վճարման գործընթացը: Հուսով ենք` մինչև ամսի 28-29-ը ամբողջությամբ աշխատավարձի պարտքը կմարվի»,- նշեց Անուշ Հարությունյանը:
Վերջինս իմաստ չի տեսնում` ամեն օր Կառավարության մոտ հավաքվելու:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում