Հայրենի Կառավարությունը այդպես էլ չի կարողանում ձերբազատվել սկանդալներից: «Հետք»-ը այնպիսի փաստարկներով է «մերկացրել» հայկական աշխարհի «մեծ գիտակ» Սարգսյանի խորհդականին, որ ողջ երկրով չեն կարողանում «տակից դուրս գալ»:Ինչ պատճառներով է Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, «Մեթալ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը 2010 թվականի դեկտեմբերի 31-ից ազատվել աշխատանքից. այսինքն` այն ժամանակ արդեն Տիգրան Սարգսյանը գիտե՞ր, որ Սերոբ Տեր-Պողոսյանը անցնում է մանկապղծության գործով: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը, որին ուղղել էինք հարցը, պատասխանեց. «Սերոբ Տեր-Պողոսյանի աշխատանքային պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 31-ին, եւ քանի որ իր խորհրդատվական ծառայությունների կարիքը այլեւս չի զգացվում, պայմանագիրը չի երկարացվել»:«Ժողովուրդ»-ի հարցին, թե «Եր՞բ հասկացաք, որ նրա խորհուրդների կարիքն այլեւս չի զգացվում», Անանյանը պատասխանեց. «Երբ վերջացել է նրա ծառայությունների մատուցման պայմանագիրը, նրա հետ պայմանագիրը չի երկարացվել: Կարդացեք վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգը, այնտեղ բոլոր հարցերի պատասխանը կա»:Հետեւելով Անանյանի խորհրդին, կարդացինք, Տիգրան Սարգսյանը գրել է, թե «Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ եւ հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարող բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետեւելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի ու թափանցիկ»: Մեր տեղեկություններով` հենց Սերոբ Տեր-Պողոսյանն է անվագոտիների հայտնի գաղափարի հեղինակը եւ ուրեմն ինչո՞ւ նրա կարիքն այլեւս չեն զգում: Արամ Անանյանն ասաց. «Անվագոտիների վերաբերյալ չեմ կարծում, որ ճիշտ եք վերագրում»: Նշենք, որ այսօր «օպալում» հայտնված Սերոբ Տեր-Պողոսյանը ոչ վաղ անցյալում լայն հովանավորություն ուներ: Եւ պատահական չէ, որ ամրագոտիների պարտադրանքի նրա գաղափարը ջերմ ընդունելության արժանացավ վարչապետի եւ իրագործվեց իր ընկեր՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից:Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույն այդ Սերոբը Ամանորի կապակցությամբ մոտ 2 մլն դրամ արժողությամբ կոնյակ էր նվիրել Տիգրան Սարգսյանին:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԱՅԴ ՍԵՐՈԲԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ