«Երևանյան ամառ-2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 15-ին Դավթաշեն վարչական շրջանում կայացել է «Ողջույն Դավթաշենից» խորագրով գլխավոր միջոցառումը:
Դավթաշենի կենտրոնական զբոսայգի էին եկել ոչ միայն Դավթաշեն, այլև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում բնակվող երեխաներ, որոնց ուրախ անակնկալներով երեկոն ապահովելու համար կազմվել էր տոնական հագեցած ծրագիր՝ նկարչություն, երգ ու պար, զվարճալի խաղեր:
Համերգային ծրագրում հանդես են եկել սիրված երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ, ելույթ են ունեցել նաև վարչական շրջանի մշակութային կազմակերպությունների մանկական համույթները։
Միջոցառման ընթացքում երեխաների բարձր տրամադրությունը և ուրախ ժամանցն ապահովել են խաղավարները: