ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որում վերջինս ափսոսանք է հայտնում “Ա1” պլյուս հեռուստաընկերության լրագրողի Մհեր Արշակյանին իր լրագրողական գործունեությունն իրականցնելու ժամանակ նրան վիրավորելու համար։
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
“Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ: Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար”:
Հիշեցնենք, որ երբ լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին հարց տալու, վերջինս ասել էր. “Դավա՜յ, դավա՜յ, դավայ։ Յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ”: Այս ամենը երևում է նաև “Ա1+”-ի տեսանյութում, որը ներկայացնում ենք ստորև։